Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՀԲ Հայաստանի գրասենյակը նոր տնօրեն ունի

ՀԲ Հայաստանի գրասենյակը նոր տնօրեն ունի
02.09.2017 | 15:13

Սեպտեմբերի 1-ին Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն է նշանակվել Սիլվի Բոսութղոն: 1998-ից նա աշխատում է Համաշխարհային բանկում՝ բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել և ղեկավարել տարբեր կառույցներ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝ նպաստելով մասնավոր և ֆինանսական հատվածների զարգացմանը, եղել է Կենտրոնական Ասիայի երկրների համակարգողը, մինչև Հայաստանում նշանակվելը աշխատել է որպես ծրագրի ղեկավար Ռուսաստանում:


2012 -ից Սիլվի Բոսութղոն Ռուսաստանում ղեկավարել է ներդրումների միջավայրում Համաշխարհային բանկի ներգրավվածությունը և որպես բազմաճյուղ ծրագրի ղեկավար աջակցել է ռուս պաշտոնյաների հետ բանկի ներգրավմանը և երկխոսությանը ՝ կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտներում:
Նախքան Համաշխարհային բանկում աշխատանքի անցնելը Սիլվի Բոսութղոն աշխատել է մասնավոր հատվածում՝ ԱՄՆ-ում տեղակայված անցումային տնտեսությունների զարգացման խնդիրներում մասնագիտացած կառավարման և խորհրդատվական միջազգային ընկերություններում:


Սիլվի Բոսութղոն ֆրանսուհի է, մագիստրոսի կոչումն ստացել է միջազգային հարաբերություններ և տնտեսագիտության մասնագիտությամբ Ջոն Հոփքինսի համալսարանի Առաջադեմ միջազգային ուսումնասիրությունների դպրոցից (Վաշինգտոն, ԱՄՆ), ավարտել է Քաղաքական գիտությունների ֆրանսիական համալսարանը (Sciences-Po Paris):

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ